Սա ծրագրված գործողություն էր. Ղահրամանյանն ԱԺ–ում ծեծկռտուքի համար մեղադրում է ՔՊ–ին

https://arm.sputniknews.ru/20261029/sa-tsragrvats-gvortsvoghutjun-er-ghahramanjann-azhum-tsetskrtuqi-hamar-meghadrum-e-qpin-108647220.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/02/105325854_6:0:1429:1067_1920x0_80_0_0_c0a4323170e123ba25fa7da81d7c32b6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աժ (ազգային ժողով), ծեծկռտուք, մարիաննա ղահրամանյան, ռուբեն ռուբինյան, տարոն չախոյան, սադրանք, «ուժեղ հայաստան» կուսակցություն

աժ (ազգային ժողով), ծեծկռտուք, մարիաննա ղահրամանյան, ռուբեն ռուբինյան, տարոն չախոյան, սադրանք, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Ըստ պատգամավորի` Ռուբեն Ռուբինյանը լուռ նստած հետևել է ՔՊ–ական Տարոն Չախոյանի ելույթը, որը սադրում էր։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վստահ են` Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքը ծրագրված գործողություն էր։ Նման տեսակետ հայտնեց խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուբեն Ռուբինյանը։ Սադրիչ Տարոն Չախոյանի հրահրումները նա խրախուսեց, քանի որ որևէ կերպ չէր միջամտում։ Եթե այդ պահին ամբիոնի մոտ որևէ ընդդիմադիր պատգամավոր խոսեր այնպես, ինչպես ելույթ էր ունենում սադրիչ Տարոն Չախոյանը, րոպեական կհրավիրվեր անվտանգությունը։ Ռուբինյանը լուռ նստած հետևում և վայելում էր ԱԺ–ում տեղի ունեցողը։ Ռուբինյանը միտումնավոր թույլ տվեց, որ իրավիճակը հասներ այս ամենին, ու սա նրանց կողմից ծրագրված գործողություն էր»,– ասաց Ղահրամանյանը։

Ըստ նրա` ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին հաջորդեց այս ամենը, երբ մերկացվեց Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության սնանկությունը։

Ընդգծեց` նախօրեին TRIPP նախագծի վերաբերյալ որևէ հստակ պատասխան չի հնչել։ Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց` այն ինչ ԱԺ–ում այսօր տեղի է ունեցել, եղել է կառավարության ձախողումները քողարկելու, հանրային օրակարգը շեղելու համար` Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

Leave a comment