Ահռելի ստվեր ունենք․ կոշիկի, հեծանիվի, անվադողի վրա պետք է QR կոդ լինի․ Նիկոլ Փաշինյան

Ահռելի ստվեր ունենք․ կոշիկի, հեծանիվի, անվադողի վրա պետք է QR կոդ լինի․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Այսօր մենք ահռելի ստվեր ունենք, ես չեմ կիսում մեր որևէ գնահատական։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենց գնահատականի կրկնակին է այդ ստվերը,  հենց թեկուզ միայն բջջային հեռախոսների շուկայում, և իրենք  իրենց գործը շարունակում են։ Նա ասաց, որ նույնը վերաբերում է նաև համակարգիչներին, կենցաղային տեխնիկա այսինքն հեռուստացույց, լվացքի մեքենան

«Կոշիկի վրա, հեծանիվի, անվադողի վրա պետք է QR կոդ լինի, ինչ խնդիր կա, եթե հանկարծ հայտնաբերենք անվադող որի վրա չկա, նշանակում է դա ապօրինի է»,-ասաց նա։

Նշենք, որ կառավարությունը  հաստատեց Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը։  Նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ` Վրեժ Մխիթարյանը։

Նախագծով նախատեսվում է հաստատել մի խումբ հրուշակեղենի, կիսապատրաստուկների և սառեցված արտադրանքի՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիրը։

Leave a comment