Ծեծկռտուք և քաշքշոց ԱԺ-ում․ Ռուբեն Ռուբինյանը հատուկ ընդմիջում չի հայտարարել

Ազգային ժողովի այսօրվա նիստում իրավիճակը կրկին ծայրահաստիճան լարվել է՝ վերածվելով քաշքշոցի և ծեծկռտուքի։ Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից արձագանքել է նրան։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զգուշացրել է չխոսել տեղից, ինչից հետո, սակայն, իշխանական և ընդդիմադիր պատգամավորները տեղերից իջել են դեպի դահլիճի կենտրոնական հատված, և սկսվել է բախում։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է ընդհատել նիստը՝ հայտարարելով․ «Հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, որ բոլորը տեսնեն՝ ինչ է կատարվում։ Չեմ հայտարարելու ընդմիջում, կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելու է, թե ոչ, կամ կարող եք ցրվել և նստել ձեր տեղերը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment