https://arm.sputniknews.ru/20261029/vahagn-aleqsanjann-iren-drel-er-tarzani-tegh-vaghinak-vardanvovy-tsetskrtuqi-masin-108646372.html
Վահագն Ալեքսանյանն իրեն դրել էր տարզանի տեղ․ Վաղինակ Վարդանովը՝ ծեծկռտուքի մասին
Վահագն Ալեքսանյանն իրեն դրել էր տարզանի տեղ․ Վաղինակ Վարդանովը՝ ծեծկռտուքի մասին
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից վնասվածքներ է ստացել պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը, որի դեմքին հարվածել են ընկած ժամանակ։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T11:54+0400
2026-10-29T11:54+0400
2026-10-29T11:54+0400
ծեծ
ծեծկռտուք
աժ (ազգային ժողով)
վահագն ալեքսանյան
տարոն չախոյան
սադրանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108643024_2:0:1278:718_1920x0_80_0_0_936c22e6834865c0c9b3772e4a27bcde.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ Ազգային ժողովի ՔՊ-ական փոխխոսնակներն իրավիճակը կարգավորելու փոխարեն ծեծկռտուքի ակտիվ մասնակիցներ էին։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Վաղինակ Վարդանովը։Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունից վնասվածքներ է ստացել պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը, որի դեմքին հարվածել են ընկած ժամանակ։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պատգամավորներին օգնականներն էլ են մասնակցել ծեծկռտուքին, Վարդանովը նշեց՝ ԱԺ նախագահ ռուբեն Ռուբինյանն իր գործառույթը չի կատարել, անվտանգության աշխատակիցներին ժամանակին չի հրավիրել, ուստի իրենց օգնականները ստիպված են եղել պարզապես ձեռքերը պարզած դիրքով կանգնել՝ փորձելով բաժանել պատգամավորներին։Հիշեցնենք` այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108643024_162:0:1119:718_1920x0_80_0_0_793940f3981dc45ba4ee5b3c4415a057.jpg.webp
ծեծ, ծեծկռտուք, աժ (ազգային ժողով), վահագն ալեքսանյան, տարոն չախոյան, սադրանք
ծեծ, ծեծկռտուք, աժ (ազգային ժողով), վահագն ալեքսանյան, տարոն չախոյան, սադրանք
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից վնասվածքներ է ստացել պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը, որի դեմքին հարվածել են ընկած ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ Ազգային ժողովի ՔՊ-ական փոխխոսնակներն իրավիճակը կարգավորելու փոխարեն ծեծկռտուքի ակտիվ մասնակիցներ էին։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Վաղինակ Վարդանովը։
«Ուզում եմ ուշադրություն սևեռել Վահագն Ալեքսանյանի պահվածքի վրա, որ իրեն երևի դրել էր տարզանի տեղը. աթոռը վերցրել, շպրտում էր․․ մյուս փոխնախագահի վրա՝ Հայկ Կոնջորյանի, ով որ պետք է կարգի հրավիրեր, բայց էլի ամենաակտիվ մասնակիցներից էր։ Մի խոսքով` ամեն ինչ արեցին, որ սադրեն։ Ու սադրել է, իհարկե, ֆեյքերի գործարանի պետ Տարոն Չախոյանը։ Առաջին ընդհարման ժամանակ ես մոտեցա, նորմալ ասեցի՝ պարո՛ն Չախոյան, հետ գնացեք, ինքը ինձ բրդեց, ես սադրանքին չեմ տրվել, բայց ինքն իրան էլի վատ ա պահել»,- ասաց Վարդանովը։
Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունից վնասվածքներ է ստացել պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը, որի դեմքին հարվածել են ընկած ժամանակ։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պատգամավորներին օգնականներն էլ են մասնակցել ծեծկռտուքին, Վարդանովը նշեց՝ ԱԺ նախագահ ռուբեն Ռուբինյանն իր գործառույթը չի կատարել, անվտանգության աշխատակիցներին ժամանակին չի հրավիրել, ուստի իրենց օգնականները ստիպված են եղել պարզապես ձեռքերը պարզած դիրքով կանգնել՝ փորձելով բաժանել պատգամավորներին։