Իսպանիայում երկու գնացքների բախման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 68 մարդ, ավելի քան 180-ը՝ վիրավորվել։
Երկրի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի հայտարարության համաձայն՝ ողբերգության հնարավոր պատճառը համակարգչային համակարգերի խափանումն է եղել։ Դրա հետևանքով կայարաններից մեկում անջատվել է կառավարման ավտոմատ համակարգը, ինչի պատճառով գնացքները կանգ են առել։
Անվտանգության համակարգերը չեն գործել երկաթուղու 63 կմ երկարությամբ հատվածում, որտեղ այդ պահին գտնվել է վեց գնացք։ Դիսպետչերական կենտրոնը դրանցից մեկին շարժվելու թույլտվություն է տվել, ինչի հետևանքով այն բախվել է կանգնած գնացքին։
Մադրիդի մերձակայքում տեղի ունեցած ողբերգությունից հետո Իսպանիայի մի շարք քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Ցուցարարները պահանջել են պատասխանատվության ենթարկել վթարի մեղավորներին՝ վանկարկելով «Մարդասպաննե՛ր»։
Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է մահակներ և արցունքաբեր գազ։