Օբաման կոշտ քննադատության է ենթարկել Թրամփին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հրապարակայնորեն քննադատել է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ուկրաինայի և Իրանի վերաբերյալ։

Օբաման Սպիտակ տանը մեղադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առջև խոնարհվելու, իսկ Թրամփի վարչակազմին՝ պատերազմի հարցին լրջորեն չմոտենալու մեջ։

Այս հայտարարությունները նա արել է «Միացյալ հանուն Ջորջիայի» (United for Georgia) խորագրով նախընտրական հավաքի ժամանակ։ «Մինչ մենք օտարում ենք այնպիսի առանցքային դաշնակիցների, ինչպիսին Կանադան է, Սպիտակ տունը խոնարհվում է Պուտինի առջև և դավաճանում ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է իր ազատության և ժողովրդավարության համար», – ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Հարկ է նշել, որ վերջերս Օբաման գործող վարչակազմին մեղադրել էր քաոս, դաժանություն և կոռուպցիա սերմանելու մեջ՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ներքաշվել է Իրանի հետ պատերազմի մեջ՝ մի հակամարտության, որը ամերիկյան ժողովուրդը երբեք չի ցանկացել։

«Քաոսի, դաժանության և կոռուպցիայի երկու տարի»․ այսպես է Օբաման բնորոշել Թրամփի երկրորդ ժամկետը Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։

Leave a comment