Անիմաստ է մեկնաբանել ոտքից գլուխ ֆեյքի խոսքերը․ Աննա Գրիգորյանը՝ Տարոն Չախոյանի մասին

https://arm.sputniknews.ru/20261029/animast-e-meknabanel-votqic-glukh-fejqi-khvosqery-anna-grigvorjany-tarvon-chakhvojani-masin-108646088.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Անիմաստ է մեկնաբանել ոտքից գլուխ ֆեյքի խոսքերը․ Աննա Գրիգորյանը՝ Տարոն Չախոյանի մասին

Sputnik Արմենիա

Անիմաստ է մեկնաբանել ոտքից գլուխ ֆեյքի խոսքերը․ Աննա Գրիգորյանը՝ Տարոն Չախոյանի մասին

2026-10-29T11:49+0400

true

PT2M30S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108645920_0:0:969:727_1920x0_80_0_0_d13b5bd6d40b67176609c932e5eb3ccb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տարոն չախոյան, աննա գրիգորյան, ծեծկռտուք, սադրանք, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), տեսանյութեր, տեսանյութ, видео

տարոն չախոյան, աննա գրիգորյան, ծեծկռտուք, սադրանք, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Ռուբեն Ռուբինյանն էլ իր պահվածքով ավելի է խրախուսել ծեծկռտուքը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պետք է կարողանա վերահսկել պատգամավոր Տարոն Չախոյանի վարքագիծը, այլապես նման իրավիճակները խորհրդարանում շարունակական են լինելու։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբացկության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Չախոյանի ելույթի ժամանակ սկսված ծեծկռտուքին։

Ավելի վաղ Չախոյանն իր ելույթում վիրավորել էր ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։

Ինչ վերաբերում է Չախոյանի խոսքերին՝ Գրիգորյանը դրանք մեկնաբանելն անիմաստ է համարում, քանի որ, ըստ նրա, Չախոյանը ոտքից գլուխ ֆեյք է։

«Ես առաջարկում եմ, որպեսզի ՔՊ խմբակցությունը կարգավորի իր տվյալ պատգամավորի խոսույթը, վարքագիծը, որովհետև ամեն անգամ, երբ վերջինս հայտնվում է ամբիոնի մոտ, ինքը չի պատկերացնում, որ այլևս ոչ թե ֆեյք ա, ֆեյքերի գործարանի աշխատող ա, այլ ԱԺ պատգամավոր, ու պետք ա համապատասխան վարքագիծ դրևորի։ Թող նորմալ կարողանան վերահսկել իրենց մեծ ֆեյքին»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ իր պահվածքով ավելի խրախուսեց ստեղցծված իրավիճակը։ Նրա բնորոշմամբ՝ Ռուբինյանն ավելի վատ ԱԺ խոսնակ է, քան Ալեն Սիմոնյանը։

Հավելենք, որ երբ իրավիճակը դեռ նոր էր սկսել թեժանալ, Ռուբեն Ռուբինյանն ասաց, թե ընդմիջում չի հայտարարելու, որպեսզի բոլորը տեսնեն` ինչ է կատարվում ԱԺ–ում։

Հիշեցնենք, որ Տարոն Չախոյանը մինչ պատգամավոր դառնալը ղեկավարում էր վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանրության շրջանում անվանում են «ֆեյքերի գործարան» կամ «ֆեյքերի ՊՈԱԿ»։

Leave a comment