https://arm.sputniknews.ru/20261029/hhum-vostikannery-karvogh-en-azatvel-zinvvorakan-tsarajutjunic-108644875.html
ՀՀ–ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
ՀՀ–ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Sputnik Արմենիա
Անհրաժեշտ կլինի ոստիկանության ակադեմիան ավարտելուց հետո առնվազն 10 տարի անընդմեջ ծառայել ոստիկանությունում։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T11:30+0400
2026-10-29T11:30+0400
2026-10-29T11:30+0400
հհ ոստիկանություն
ներքին գործերի նախարարություն (նգն)
բանակ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/1f/42644420_0:167:1600:1067_1920x0_80_0_0_3e1fb78566ca2013ff524d9c70b67350.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունում և փրկարարական ծառայությունում ծառայության անցնող անձինք կկարողանան զինված ուժերում ժամկետային ծառայություն չանցնել: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ և ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը:Մի քանի տարի առաջ այս կարգը գործում էր, բայց հետո վերացվեց, և այժմ ոստիկանություն և ՆԳՆ փրկարարական ծառայություն կարող են դիմել միայն ժամկետային ծառայություն անցած անձինք:Ներքին գործերի նախարարության բացատրական գրության մեջ նշվում է, որ դա նվազեցնում է նշված ուղղություններով կարիերա սկսել ցանկացողների հոսքը:Ոստիկանության ակադեմիան կամ փրկարարների համար նախատեսված համապատասխան ուսումնարանն ավարտած անձինք կազատվեն զինվորական ծառայությունից՝ նշված ուժային ստորաբաժանումներում առնվազն 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/05/1f/42644420_100:0:1523:1067_1920x0_80_0_0_b20cccd5b8cf059c41e181e721f80956.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն), բանակ
հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն), բանակ
Բաժանորդագրվել
Անհրաժեշտ կլինի ոստիկանության ակադեմիան ավարտելուց հետո առնվազն 10 տարի անընդմեջ ծառայել ոստիկանությունում։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունում և փրկարարական ծառայությունում ծառայության անցնող անձինք կկարողանան զինված ուժերում ժամկետային ծառայություն չանցնել: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ և ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը:
Մի քանի տարի առաջ այս կարգը գործում էր, բայց հետո վերացվեց, և այժմ ոստիկանություն և ՆԳՆ փրկարարական ծառայություն կարող են դիմել միայն ժամկետային ծառայություն անցած անձինք:
Ներքին գործերի նախարարության բացատրական գրության մեջ նշվում է, որ դա նվազեցնում է նշված ուղղություններով կարիերա սկսել ցանկացողների հոսքը:
«Այս խնդիրն առավել արդիական է դարձել բարեփոխումների և ոստիկանության նոր մոդելի ստեղծման փուլում և ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը պատրաստված և պատասխանատու կադրերով համալրելու անհրաժեշտությամբ»,– ասված է կառավարության բացատրական գրության մեջ:
Ոստիկանության ակադեմիան կամ փրկարարների համար նախատեսված համապատասխան ուսումնարանն ավարտած անձինք կազատվեն զինվորական ծառայությունից՝ նշված ուժային ստորաբաժանումներում առնվազն 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով: