https://arm.sputniknews.ru/20261029/jej-di-vensy-irani-anvtangutjan-khvorhrdi-ghekavarin-gaghtni-arajark-e-arel-zlm-108642117.html
Ջեյ Դի Վենսը Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավարին գաղտնի առաջարկ է արել. ԶԼՄ
Ջեյ Դի Վենսը Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավարին գաղտնի առաջարկ է արել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ գաղտնի նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության… 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T10:26+0400
2026-10-29T10:26+0400
2026-10-29T10:30+0400
ջեյ դի վենս
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98487362_0:84:1600:984_1920x0_80_0_0_a53525ec4d92d3258ffd2a6f28a2cfb7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ գաղտնի նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել խաղաղության բանակցությունները և կանխել ռազմական նոր գործողությունը միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ նոր հարվածները` հայտարարելով, որ ընթացիկ իրավիճակում «ամեն ինչ հնարավոր է»։Թերթը հայտնել է, որ ուղերձն ինքնին և հետագա շփումները խաղաղության վերաբերյալ կոնկրետ առաջարկներ չեն պարունակել, այլ կենտրոնացած են եղել խորհրդակցությունների վերսկսման համար շրջանակային պայմաններ գտնելու վրա։Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ հենց Ռեզայիին (ԻՀՊԿ նախկին գլխավոր հրամանատարն է և իրանցի «բազեների» շարքում առանցքային կերպար) դիմելը բացատրվում է Վաշինգտոնի այն հաշվարկով, որ ազդեցիկ ուժայինների հետ անմիջական երկխոսությունն ավելի արդյունավետ կլինի։Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման նոր նախագիծՏարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց սեփական հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98487362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1b781a2e19f6f849e14e49b91aa0f2ed.jpg.webp
ջեյ դի վենս, իրանի իսլամական հանրապետություն
ջեյ դի վենս, իրանի իսլամական հանրապետություն
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ գաղտնի նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել խաղաղության բանակցությունները և կանխել ռազմական նոր գործողությունը միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ նոր հարվածները` հայտարարելով, որ ընթացիկ իրավիճակում «ամեն ինչ հնարավոր է»։
«Վենսը ստուգում է տրամադրությունները՝պարզելու համար, թե արդյոք Թեհրանն ու Վաշինգտոնը կկարողանան բավարար շփման եզրեր գտնել՝ համոզելու Թրամփին վերջնական հրաման չտալ առաջիկա շաբաթներին Իրանի դեմ կարճ, բայց ինտենսիվ ռազմական գործողություն անցկացնելու վերաբերյալ», – գրում է թերթը։
Թերթը հայտնել է, որ ուղերձն ինքնին և հետագա շփումները խաղաղության վերաբերյալ կոնկրետ առաջարկներ չեն պարունակել, այլ կենտրոնացած են եղել խորհրդակցությունների վերսկսման համար շրջանակային պայմաններ գտնելու վրա։
Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ հենց Ռեզայիին (ԻՀՊԿ նախկին գլխավոր հրամանատարն է և իրանցի «բազեների» շարքում առանցքային կերպար) դիմելը բացատրվում է Վաշինգտոնի այն հաշվարկով, որ ազդեցիկ ուժայինների հետ անմիջական երկխոսությունն ավելի արդյունավետ կլինի։
Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց սեփական հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:
Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է: