Եղանակային կանխատեսումները Հայաստանում հոկտեմբերի 29-ի համար

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 29-ի ուշ առավոտյան շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, ինչպես նաև հնարավոր է ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Զուգահեռաբար ներկայացվել են նաև Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական ռեկորդային տվյալները։ Ըստ եղանակաբանական դիտարկումների՝ այս օրը մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2023 թվականին՝ հասնելով 25.8°C-ի, իսկ ամենացածր ջերմաստիճանը արձանագրվել է 1965 թվականին՝ -3.6°C։ Հոկտեմբերի 29-ի օդի միջին օրական ջերմաստիճանը Երևանում կազմում է 10.2°C։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment