Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին Մխչյան գյուղի բնակիչը և ևս երկու անձ ձերբակալվել են
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 23-ին ստացած օպերատիվ տեղեկությանն արագ արձագանքելու շնորհիվ Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխել են գողությունը։
Ժամը 17․15-ին՝ խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին, Թաիրովի Չարենցի փողոցին կից դաշտամիջյան հատվածում համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդուն, զոդման աշխատանք կատարողին և բեռնատարի վարորդին։
Պարզվել է, որ մոտ մեկուկես միլիոն դրամ արժողությամբ խողովակների գողությունը կազմակերպել և մյուս երկուսի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հենց 45-ամյա տղամարդը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները պարզվում են։