ԱՄՆ–ն և Իսրայելը Իրանի դեմ ռազմական նոր գործողության ծրագիր են մշակել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Axios-ի աղբյուրների համաձայն` դաշնակիցներն Իրանի միջուկային օբյեկտներին, էներգետիկային և բարձրաստիճան ղեկավարությանն ուղղված մեկշաբաթյա զանգվածային հարվածների արշավ են պատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ ռազմական նոր գործողության ծրագիր են պատրաստել, որը կսկսվի ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, եթե դիվանագիտական ​​բանակցությունները ձախողվեն։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հավանականությունը միջանկյալ ընտրություններից հետո` հայտարարելով, որ ընթացիկ իրավիճակում «ամեն ինչ հնարավոր է»։

«Առանց վերջին րոպեին գործարք կնքելու, միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո հարձակողական գործողությունները զանգվածային ռմբակոծությամբ հավանական է թվում։ Հոկտեմբերի 26–ին Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Էյալ Զամիրը բանակցություններ է վարել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերի հետ՝ հնարավոր հարվածներից առաջ գործողությունները համակարգելու համար», – գրում է պարբերականը։

Axios-ի աղբյուրների համաձայն՝ Իրանի միջուկային օբյեկտներին, էներգետիկային և բարձրաստիճան ղեկավարությանն ուղղված մեկշաբաթյա զանգվածային հարվածների արշավ է պատրաստվում։ Կատարի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Պակիստանի և Եգիպտոսի գլխավորությամբ տարածաշրջանային միջնորդները միևնույն ժամանակ փորձեր են ձեռնարկում կանխելու Իրանի դեմ նոր հարվածները։

Leave a comment