Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4–ից հետո. Ուշակով

https://arm.sputniknews.ru/20261029/ukrainaji-harcvov-erakvoghm-banakcutjunnery-teghi-kunenan-nvojemberi-4ic-hetvo-ushakvov-108640246.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/03/96475720_248:0:2977:2047_1920x0_80_0_0_37fa99b427b549f1dcaf1469ea3adc5a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

յուրի ուշակով, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բանակցություններ, ամն

յուրի ուշակով, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բանակցություններ, ամն

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ ռուսական պատվիրակության կազմը կորոշվի առաջիկայում, դրա կորիզն արդեն կա։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հստակ օրը կորոշվի առաջիկայում։

«Հստակ է, որ դա տեղի կունենա նոյեմբերի 4-ից հետո», – լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով բանակցությունների ամսաթվի մասին հարցին։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեռ ազդանշաններ չի փոխանցել ուկրաինական կարգավորման հարցով եռակողմ բանակցությունների վերսկսման ամսաթվի վերաբերյալ։

Ուշակովը նաև նշել է, որ ռուսական պատվիրակության կազմը նույնպես կորոշվի շուտով, դրա կորիզն արդեն կա։

ՌԴ–Ուկրաինա–ԱՄՆ բանակցությունները նախատեսվում են նոյեմբերի 4–ին ԱՄԷ–ում. Տուսկ

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել էր Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ վերսկսելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Ինչպես հայտնել է Ուշակովը, դրանք կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում նոյեմբերի 10-19-ն ընկած ժամանակահատվածում։

Leave a comment