«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունն հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շչորսի 4 հասցեում գտնվող «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։
Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպը մասսայականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Գյումրի քաղաքի Շչորսի 4 հասցեի բռնցքամարտի 461,75 քմ մակերեսով դահլիճի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ: Նշվում է, որ դահլիճն ունի բացառիկ նշանակություն սպորտի զարգացման համար: Մարզադահլիճի հնարավորությունները և թողունակությունը հնարավորություն կտան այնտեղ անցկացնելու նաև մարզական մասսայական և մարզամշակութային միջոցառումներ, խթանելու առողջ ապրելակերպը, ապահովելու ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիություն, տարբեր տարիքի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատություն, մասսայական սպորտով զբաղվող մարդկանց թվի աճ:
Հարցը կարգավորելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է գլխավոր դատախազություն և պետական եկամուտների կոմիտե՝ հարկադիր աճուրդը չեղարկելու և նշված մարզակառույցը հարկային պարտավորությունների դիմաց նախարարության հաշվեկշռում ընդգրկելու համար: Մարզադահլիճի հարկային պարտավորությունների պատճառով տեղի է ունեցել հարկադիր աճուրդ, և առկա է նոր սեփականատեր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում