Իրավաբանական համայնքի ձայնը պետք է լինի լսելի․ Լիաննա Գասպարյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիաննա Գասպարյանը հանդիպում-քննարկման է հրավիրում այն իրավաբաններին և փաստաբաններին, ովքեր ունեն առաջարկներ, ցանկանում են բարձրաձայնել մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները։

«Ինչպես գիտեք, ավելի քան տասը տարի զբաղվել եմ փաստաբանական գործունեությամբ։ Թեև այսօր այլևս չեմ իրականացնում մասնագիտական գործունեությունս, սակայն շարունակում եմ հետաքրքրվել ոլորտով, ուսումնասիրել առկա խնդիրներն ու բարձրաձայնել այն հարցերը, որոնք պահանջում են ուշադրություն և լուծումներ։

Համոզված եմ, որ իրավաբանական համայնքի ձայնը պետք է լինի լսելի, իսկ ոլորտում առկա խնդիրների լուծումը՝ մեր համատեղ ջանքերի արդյունքը։

Այս նպատակով սիրով հրավիրում եմ քննարկման բոլոր այն իրավաբաններին և փաստաբաններին, ովքեր ունեն առաջարկներ, ցանկանում են բարձրաձայնել մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները, ներկայացնել իրենց մտահոգություններն ու գաղափարները և նպաստել ոլորտի զարգացմանը։ Առաջարկում եմ բոլոր հետաքրքրված մասնագետներին կապ հաստատել ինձ հետ, ներկայացնել և հաստատել իրենց մասնակցությունը։

Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին կտեղեկացնեմ առաջիկայում»,- գրել է պատգամավոր

Leave a comment