Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնել

Միացյալ Թագավորությունն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի աջակցություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո։

«Մենք շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային աջակցության հարցում ցուցաբերած անսասան, ուժեղ և իսկապես օրինակելի առաջնորդության համար։ Մեծ Բրիտանիան որոշել է տրամադրել լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի ֆինանսական աջակցություն։ Այդ գումարից 7 միլիարդ ֆունտ ստեռլինգը տնտեսական աջակցություն է առաջիկա երեք տարվա համար, 3 միլիարդ էլ հատկացվել է սպառազինության ձեռքբերման համար»,- տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ իր երկրի հզորացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ Ռուսաստանին ավելի է մոտեցնում այն ​​գիտակցմանը, որ պետք է ավարտի այս պատերազմը։

Leave a comment