Մարզային հյուրանոցները կմնան առանց հաճախորդների. զբոսաշրջության իրական պատկերը Հայաստանում

https://arm.sputniknews.ru/20261028/marzajin-hjuranvocnery-kmnan-aranc-hatshakhvordneri-zbvosashrjutjan-irakan-patkery-hajastanum-108629262.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1446/23/14462316_80:0:1504:1068_1920x0_80_0_0_a93603fca9cd6d318375eae685e66d20.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, զբոսաշրջություն , մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , ռուսաստան, զբոսաշրջիկ, վլադիմիր գևորգյան

հայաստան, զբոսաշրջություն , մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , ռուսաստան, զբոսաշրջիկ, վլադիմիր գևորգյան

Բաժանորդագրվել

Ռուսաստանցի զբոսաշրջիկները սկսել են Հայաստանի փոխարեն այլ երկրներ այցելել, իսկ ներքին զբոսաշրջությունը լուրջ ռիսկի տակ է հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Այս տարվա աշնանը զբոսաշրջային հոսքերի աճի ակնկալիքներ կային, սակայն դեպի Հայաստան այցելությունների առումով որոշակի պասիվություն է նկատվում, վիճակագրությունը կարող են փրկել COP17-ի մասնակիցները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
Հոկտեմբերի 15–ից Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումները։ Հոկտեմբերի 16–ին COP17-ի շրջանակում կայացավ առաջնորդների գագաթնաժողովը։ COP17 համաժողովի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր, որ միջոցառումը կունենա 10 000-15 000 մասնակից։

«Այցելությունների պասիվության պատճառները տարբեր են՝ այցելուների ծախսերի վերանայումից մինչև տնտեսական իրավիճակ ու Հայաստանում հանգստի հետ կապված ծախսեր։ Հայաստանում, այո՛, գների բարձրացում կա։ Սա ևս իր հերթին բերում է դեպի Հայաստան այցելելու ցանկություն ունեցողների հարցումների նվազման»,– նշեց փորձագետը։

Գևորգյանի խոսքով` ռուսաստանցի զբոսաշրջիկներն այժմ ավելի հաճախ նախընտրում են Ուզբեկստանը, Ղրղզստանն ու Բելառուսը, իսկ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունը որոշակիորեն նվազել է։

«Զբոսաշրջության վիճակագրությունը կարող են փրկել COP17-ի մասնակիցները՝ հաշվառվելով որպես զբոսաշրջիկ և լրացնելով այցելությունների հնարավոր պակասը։ Նրանք ևս դասական զբոսաշրջիկ են համարվում։ Նրանք եկել են ոչ աշխատանքի նպատակով, գործուղվել են Հայաստան, և դա համարվում է բիզնես զբոսաշրջություն», – պարզաբանեց Գևորգյանը։

Զբոսաշրջիկների թվի աճը դեռ չի նշանակում կազմակերպված զբոսաշրջության աճ

Սեպտեմբերի 15-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հունվարից օգոստոս Հայաստան այցելությունների ցուցանիշը նվազել էր 2,5 տոկոսով։ Միևնույն ժամանակ, ըստ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի, 2026 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 290 016 զբոսաշրջային այցելություն՝ 2025 թվականի նույն ամսվա 229 124-ի դիմաց։ Տարեկան կտրվածքով աճը կազմել է 26,6 տոկոս։

Գևորգյանի խոսքով` այցելությունների ընդհանուր թվի աճը դեռ չի նշանակում, որ նույն չափով աճել է նաև կազմակերպված զբոսաշրջությունը։

«Ընդհանուր այցելությունների ցուցանիշը միշտ չէ, որ արտացոլում է կազմակերպված զբոսաշրջության իրական պատկերը։ «Զվարթնոց» օդանավակայանով ժամանող և մեկ-երկու օր Հայաստանում մնալուց հետո այլ երկրներ մեկնող ուղևորները նույնպես զբոսաշրջիկ են համարվում։ Սակայն նրանց այցերը կազմակերպված զբոսաշրջություն չեն․ օդանավակայանը հաճախ ծառայում է որպես տարանցիկ հանգույց»,– նշել փորձագետը։

Սոցիալական փաթեթի դադարեցումը կարող է հարվածել մարզային զբոսաշրջությանը

Ներքին զբոսաշրջության համար լրացուցիչ ռիսկ կարող է դառնալ պետաշխատողների սոցիալական փաթեթի ծրագրի դադարեցումը։ 2027 թվականից նախատեսվող փոփոխությունը կարող է խնդիրներ առաջացնել մարզերի այն հյուրանոցների և հանգստյան տների համար, որոնք հիմնականում սպասարկում էին սոցիալական փաթեթի շահառուներին։

Գևորգյանի գնահատմամբ՝ սոցիալական փաթեթը տարիներ շարունակ կարևոր դեր է ունեցել ներքին զբոսաշրջության զարգացման գործում։ Դրա շնորհիվ մարզերում ստեղծվել են բազմաթիվ հյուրանոցային և հանգստյան օբյեկտներ, որոնց գործունեությունը զգալիորեն կախված է եղել ծրագրի շահառուների պահանջարկից։

«Փաթեթի ապահովումը շատ կարևոր էր ներքին զբոսաշրջության համար, քանի որ դրա շնորհիվ մարզերում բավականին շատ հյուրանոցային օբյեկտներ են կառուցվել, և տարիներ շարունակ ներքին զբոսաշրջությունը զարգացել է սոցիալական փաթեթի շնորհիվ։ Մարզերում ունենալու ենք զբոսաշրջության անկում»,– վստահեցրեց փորձագետը։

Նրա ներկայացրած տվյալներով՝ սոցիալական փաթեթի տարբեր ծառայություններից տարեկան օգտվում էր շուրջ 130–150 հազար մարդ։ Նրանցից մոտ 60 հազարը հանգստի ծառայություններ էին ընտրում, իսկ մարզային հյուրանոցներում սոցիալական փաթեթի շահառուների բաժինը, ըստ Գևորգյանի, հասնում էր 30–40 տոկոսի։

Փորձագետի խոսքով՝ սոցիալական փաթեթի շրջանակում հանգստի ծառայություններից օգտվողների տարեկան թիվը և նրանց ծախսերը կարևոր նշանակություն են ունեցել մարզային հյուրանոցների գործունեության համար։ Եթե այդ պահանջարկը վերանա, որոշ օբյեկտներ կարող են կանգնել հաճախորդների թվի նվազման և ֆինանսական դժվարությունների առաջ։

Leave a comment