https://arm.sputniknews.ru/20261028/iravapahnery-katarel-en-pashinjani-hrahangy-ludingi-hamahimnadrin-surtshi-en-hravirel-108635254.html
Իրավապահները կատարել են Փաշինյանի հրահանգը. «Լուդինգի» համահիմնադրին «սուրճի են հրավիրել»
Իրավապահները կատարել են Փաշինյանի հրահանգը. «Լուդինգի» համահիմնադրին «սուրճի են հրավիրել»
Sputnik Արմենիա
ՆԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արթուր Վարժապետյանը ստուգողական գործողությունների շրջանակում է հրավիրվել ոստիկանություն։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T22:38+0400
2026-10-28T22:38+0400
2026-10-28T22:39+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
«զվարթնոց» օդանավակայան
արթուր վարժապետյան
«լուդինգ» ընկերություն
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են ռուսաստանյան «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և նրան տարել տեղի ոստիկանության բաժանմունք: Այս մասին գրում է 24News-ը։Դեռ օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահներին հանձնարարել էր «սուրճի հրավիրել» ռուսաստանաբնակ հայերին պատկանող և ՌԴ ալկոհոլի ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող «Լուդինգ» ընկերության սեփականատերերին։ Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն արձագանքել էր լրագրողի պնդմանը, թե ընկերության սեփականատերերն իբր գործի են դրել իրենց կապերը Ռոսպոտրեբնադզորում և խոչընդոտներ են առաջացնում Ռուսաստան կոնյակ արտահանողների համար՝ պահանջելով իրենց «փայաբաժինը»։24News-ի տեղեկություններով` նա Երևան է եկել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար:
2026
Լուրեր
am_HY
հայաստան, նիկոլ փաշինյան, «զվարթնոց» օդանավակայան, արթուր վարժապետյան, «լուդինգ» ընկերություն
հայաստան, նիկոլ փաշինյան, «զվարթնոց» օդանավակայան, արթուր վարժապետյան, «լուդինգ» ընկերություն
ՆԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արթուր Վարժապետյանը ստուգողական գործողությունների շրջանակում է հրավիրվել ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են ռուսաստանյան «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և նրան տարել տեղի ոստիկանության բաժանմունք: Այս մասին գրում է 24News-ը։
24News-ի տեղեկություններով` նա Երևան է եկել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար: