Իսպանիայի Տոլեդո նահանգում (Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնք) տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում խոշոր երկաթուղային աղետ է տեղի ունեցել։ Մոռա և Ուրդա բնակավայրերի միջև ընկած հատվածում իրար են բախվել երկու մարդատար արագընթաց գնացքներ, ինչի հետևանքով գնացքներից մեկի երկու վագոնները դուրս են եկել ռելսերից և շրջվել։
Տեղական Antena 3 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ողբերգական պատահարի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, ևս 179 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, փրկարարներն ու բժշկական բրիգադները։ Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ տուժածների շրջանում այլ երկրների դեսպանատներ դեռևս հատուկ դիմումներ չեն գրանցվել։