«Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` հատուկ անդրադարձ կատարելով զինված ուժերում և անվտանգային համակարգերում կանանց առաջնորդության խթանման կարևորությանը:
Կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող հարցերով հետագա համագործակցության հնարավորությունները և նախանշել փոխգործակցության ընդլայնման ուղղությունները»։