Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկրի հիմնական քաղաքական ուժերին կոչ է արել անել հնարավորը՝ խորհրդարանական կրկնակի ընտրություններից խուսափելու համար։
Նա այս մասին հայտարարել է նախօրեին կայացած Քնեսեթի՝ խորհրդարանի ընտրությունների արդյունքներից հետո։
Նախնական գնահատականներով՝ ոչ մի կուսակցություն կամ դաշինք բավարար թվով մանդատներ չի ստացել՝ կայուն մեծամասնություն ձևավորելու համար։
Կրկնակի ընտրությունների անցկացումը հնարավոր է, եթե կուսակցություններից ոչ մեկին չհաջողվի ձևավորել կառավարող կոալիցիա։