Շտապողական և ագրեսիվ. Զախարովան` ԵԱՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքի մասին

https://arm.sputniknews.ru/20261028/shtapvoghakan-ev-agresiv-zakharvovan-eatm-zekujcin-pashinjani-ardzaganqi-masin-108632594.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108623957_320:0:2240:1440_1920x0_80_0_0_07b69cfb4839bc5c5d2ee3095a358230.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, զեկույց, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, նիկոլ փաշինյան

մարիա զախարովա, զեկույց, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Հայաստանի իշխանությունների արձագանքը չի հարվածում Ռուսաստանին, այլ մոլորեցնում է հայ հասարակությանը:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հապճեպ և ագրեսիվ է անվանել ԵԱՏՄ զեկույցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը:

Ավելի վաղ` ճեպազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին, հայտարարել էր, որ առաջին անգամ մետրոպոլիան փորձում է ոչ թե Հայաստանին դեպի իրեն ձգել, այլ նախազգուշացնում է, որ կարող է նրան հեռացնել իրենից:

Զախարովայի խոսքով՝ զեկույցի պատրաստման մասին հայտարարվել էր դեռևս սույն թվականի մայիսին, ուստի տարօրինակ է դա ներկայացնել որպես անակնկալ, ապակառուցողական գործողություն։

«Գուցե դա, այնուամենայնիվ, փորձ է հնարավոր բոլոր ձևերով հասարակության ուշադրությունը շեղել հասունացած, հրատապ խնդիրներից՝ պատասխանատվությունը մեկ ուրիշի վրա բարդելով»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ռուսաստանցի դիվանագետը հայտարարել է, որ Երևանի կողմից մերկապարանոց մեղադրանքների տարափին չեն հաջորդել գլխավոր հարցի մասով կառուցողական առաջարկներ, թե ուր է, այնուամենայնիվ, ինտեգրվում Հայաստանը:

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը Ռուսաստանը համեմատել է մետրոպոլիայի հետ։ Նա նշել է, որ հակառակը՝ Ռուսաստանն ինքն է պայքարում նեոգաղութատիրության ժամանակակից պրակտիկայի դեմ, ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի։

Հայաստանին ԵԱՏՄ–ից հեռացնելու իրավական հիմքեր չկան. Միրզոյանը` 4 երկրների զեկույցի մասին

«Ֆրանսիան ձգտում է դառնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը` միևնույն ժամանակ իրապես չթաքցնելով, որ իր համար սիրելի ու մոտ են անցյալի ուրվագծերը», – ասել է դիվանագետը՝ ուշադրություն հրավիրելով Ֆրանսիայի անդրծովյան տարածքների առկայությանը:

Զախարովայի կարծիքով` նման հայտարարությունները տեղավորվում են այն պնդումների ընդհանուր պատկերի մեջ, թե իբր Մոսկվան ձգտում է Հայաստանը վերածել «գուբերնիայի»:

Ըստ նրա` դա արվում է նաև Բրյուսելին դուր գալու համար։

«Այս ամբողջ հռետորաբանությունը՝ և՛ ագրեսիվ, և՛ զգացմունքային, մեզ չի հարվածում, այլ հայ հասարակությանն է մոլորեցնում», – ասել է Զախարովան:

Ավելի վաղ հրապարակվել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին, որում նշվում է, որ Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը կհանգեցնեն երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը և տարբեր իրավական ռեժիմների միջև կառաջացնեն բախում: Զեկույցը պատրաստվել է ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների` 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության:

Մոսկվայում չեն սիրում ճամբարափոխներին, և հարցն այնքան էլ ԵՄ–ն չէ. Վիգեն Հակոբյան

Leave a comment