Երևանում տուն է փլուզվել․ փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

Բաժանորդագրվել

Տուժածները հոսպիտալացվել են։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Երվանդ Օտյանի փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը փլուզման մասին ահազանգը ստացել է ժամը 18։17-ին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են։

Leave a comment