ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։ COP17-ի նախագահության հաղորդմամբ՝ քննարկվել են բնապահպանական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման և կենսաբազմազանության պահպանության հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Խոշոր կատվազգիների միջազգային դաշինքի շրջանակում համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանում ընձառյուծի պահպանությանն ու պոպուլյացիայի վերականգնմանը։

COP17-ի նախագահության հաղորդագրությունը՝ ստորև․

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հնդկաստանի շրջակա միջավայրի, անտառների և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական ոլորտում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև COP17-ի նախարարական բանակցություններին և կենսաբազմազանության պահպանության միջազգային ջանքերին։

«Կարևորվել է Խոշոր կատվազգիների միջազգային դաշինքի շրջանակում համագործակցությունը՝ հատկապես վտանգված տեսակների և դրանց ապրելավայրերի պահպանության ուղղությամբ։ Հայաստանի համար այս համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով ընձառյուծի պահպանության և պոպուլյացիայի վերականգնման առաջնահերթությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

 

Leave a comment