ՔՊ–ն պատրաստ է հեռանալ իշխանությունից, եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը

https://arm.sputniknews.ru/20261028/qpn-patrast-e-heranal-ishkhanutjunic-ete-zhvoghvovurdy-voch-asi-nvor-sahmanadrutjany-108630710.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107800774_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ca71fbf20269d306ed0a4d7ba982c2b8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արարատ միրզոյան, իշխանություն

հայաստան, արարատ միրզոյան, իշխանություն

Բաժանորդագրվել

Նախարարը քաղաքական առաջարկ արեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը տանել հանրաքվեի և ըստ այդմ հասկանալ` ժողովուրդն ուզում է, որ գործող իշխանությանը հեռանա, թե ոչ։ ՆԱ այդ մասին հայտարարեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանի հարցին։

Վարդևանյանը հետաքրքրվեց` եթե խաղաղությունը կա, Ադրբեջանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը կա, ապա ինչո՞ւ չկա պայմանագիրը, փոխարենը ակտիվ քննարկվում է ՀՀ Սահմանադրության փոփոխման հարցը։

«Մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք ԱԺ–ում հայտարարեք, որ այն դատապարտում եք, գնանք հանրաքվեի. եթե ժողովուրդն ասի` չէ, մենք էլ կհեռանանք իշխանությունից։ Վատ բա՞ն եմ ասում, լուծում եմ առաջարկում։ Սիրելի ժողովուրդ, պահանջեք ընդդիմությունից, որ գնան այդ քայլին։ Ուզում եք մեզ իշխանությունից հեռացնե՞լ։ Միակ տարբերակը համաժողովրդական քվեարկությունն է, մնացած բոլոր տարբերակները փորձել եք,– հայտարարեց Միրզոյանը, ապա դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, –սխա՞լ եմ ասում, պարոն վարչապետ»։

Այնուհետև նա խոսեց «Թրամփի ուղու» համաձայնագրի մասին` հարցնելով ընդդիմությանը` այն տեսքով, ինչպիսին կա, արդյոք ուզում են, որ վերաբանակցվի։

«Չե՞ք ուզում, սա շատ կարևոր պատմական արձանագրում է` ընդդիմությունն ասում է, որ ամեն ինչ նորմալ է»,– ընդգծեց նա։

Միրզոյանը մեկ այլ քաղաքական առաջարկ արեց Վարդևանյանին` եթե պարզվի, որ «Թրամփի ուղու» իրականացումը խաղաղության համաձայնագրի ստորագրման վերջնակետն է, արդյոք համաձա՞յն են իշխանության հետ միասին գնալ դրան։

«Մտածեք, ասեք»,– եզրափակեց նախարարը։

Leave a comment