Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 25-ին Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։ Պատվիրակությունը ղեկավարում էր միջազգային հարաբերությունների և զբոսաշրջության հարցերով փոխնախագահ Օլիվիե Արուժոն։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

 

ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Այնուհետև պարոն Օլիվիե Արուժոն գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

 

 

 

Leave a comment