https://arm.sputniknews.ru/20261028/svocialakan-vorvosh-khmberi-andznagreri-hamar-kvtshari-petutjuny-nakharar-108626441.html
Սոցիալական որոշ խմբերի անձնագրերի համար կվճարի պետությունը. նախարար
Սոցիալական որոշ խմբերի անձնագրերի համար կվճարի պետությունը. նախարար
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ից 14 գրասենյակ կգործի, իսկ 2027 թ. մարտին արդեն կլինի 23 գրասենյակ։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T18:00+0400
2026-10-28T18:00+0400
2026-10-28T18:01+0400
անձնագրային և վիզաների վարչություն
անձնագիր
կենսաչափական անձնագիր
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/19/103841199_0:100:1920:1180_1920x0_80_0_0_41d6426ec9c0b391b71781af6ff8bcda.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը ցանկանում է սոցիալական գրեթե բոլոր խմբերի համար կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը տրամադրել անվճար. դրանց համար կվճարի պետությունը։ Այդ մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։Նա նշեց, որ դեռևս քննարկում են, թե հատկապես սոցիալական որ խմբերին դա կվերաբերի, և այդ հարցի պատասխանն առավել հստակ կլինի արդեն 2027 թ. հունվար–փետրվար ամիսներին։«Շուրջ երկու տարվա կտրվածքով հաշվի առնելով համընդհանուր հայտարարագրման գործընթացը` մեծ թվով նույնականացման քարտեր ենք տրամադրել մեր քաղաքացիներին, և առաջնայնորեն նրանք կլինեն մեր թիրախում, որպեսզի պետության հավելյալ սուբսիդավորման արդյունքում կարողանան նույնականացման քարտ ձեռք բերել»,– հայտարարեց նախարարը։ Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ից քարտերի տրամադրման համար 14 գրասենյակ կգործի, իսկ 2027 թ. մարտին արդեն կլինի 23 գրասենյակ։Հիշեցնենք` կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը կսկսվի նոյեմբերի 1-ից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/19/103841199_107:0:1814:1280_1920x0_80_0_0_8c9f9c0e0a146628b42691059bb1db58.jpg.webp
անձնագրային և վիզաների վարչություն, անձնագիր, կենսաչափական անձնագիր, հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն)
անձնագրային և վիզաների վարչություն, անձնագիր, կենսաչափական անձնագիր, հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն)
Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ից 14 գրասենյակ կգործի, իսկ 2027 թ. մարտին արդեն կլինի 23 գրասենյակ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը ցանկանում է սոցիալական գրեթե բոլոր խմբերի համար կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը տրամադրել անվճար. դրանց համար կվճարի պետությունը։ Այդ մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Պետք է հաշվի առնել, որ կենսաչափական անձնագիրն ու նույնականացման քարտերն անվճար լինել չեն կարող, և եթե նույնիսկ հայտարարենք սոցիալական այն փաթեթները, որոնք պետությունը կտա, գինը վճարելու է պետությունը»,– ընդգծեց Սարգսյանը։
Նա նշեց, որ դեռևս քննարկում են, թե հատկապես սոցիալական որ խմբերին դա կվերաբերի, և այդ հարցի պատասխանն առավել հստակ կլինի արդեն 2027 թ. հունվար–փետրվար ամիսներին։
«Շուրջ երկու տարվա կտրվածքով հաշվի առնելով համընդհանուր հայտարարագրման գործընթացը` մեծ թվով նույնականացման քարտեր ենք տրամադրել մեր քաղաքացիներին, և առաջնայնորեն նրանք կլինեն մեր թիրախում, որպեսզի պետության հավելյալ սուբսիդավորման արդյունքում կարողանան նույնականացման քարտ ձեռք բերել»,– հայտարարեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ից քարտերի տրամադրման համար 14 գրասենյակ կգործի, իսկ 2027 թ. մարտին արդեն կլինի 23 գրասենյակ։