«Արդյունքը մեզնից է կախված»․ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԵՄ վիզաների ազատականացման ժամկետներին

Հայաստանը ստացել է Եվրամիության և նրա անդամ պետությունների լիակատար աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում, իսկ արդյունքների հասնելու արագությունը պայմանավորված է հայկական կողմի աշխատանքով։ Այս մասին Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով վիզաների ազատականացման վերջնական ժամկետներին վերաբերող հարցին՝ Միրզոյանը շեշտել է, որ գործընթացն առայժմ ընթանում է բավականին արագ տեմպերով։ Նա նշել է, որ հանրությանը պետք է բացատրել իրողությունը․ վերջնարդյունքն ուղղակիորեն կախված է Հայաստանից՝ սկսած համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումից մինչև անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերի ապահովումը։ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ որքան արդյունավետ ու արագ կատարվեն ներքին աշխատանքները, այնքան շուտ կգրանցվի դրական արդյունք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment