Մաքրուհին մարզադահլիճի հատակը մաքրել է «Բարսելոնա»-ի դրոշով․ տեսանյութը քննարկումների առիթ է դարձել համացանցում (ՎԻԴԵՈ)

Ակումբի երկրպագուները կնոջը մեղադրել են «Բարսելոնա»-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ղազախստանում մաքրուհին մարզադահլիճի հատակը մաքրել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի տարբերանշանով կտորով։

Տեսանյութը համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել։ Ակումբի երկրպագուները կնոջը մեղադրել են «Բարսելոնա»-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։

Միևնույն ժամանակ, որոշ օգտատերեր պաշտպանել են մաքրուհուն՝ նշելով, որ նա պարզապես օգտագործել է իրեն տրամադրված կտորը։

Շատ օգտատերեր էլ իրավիճակին հումորով են արձագանքել՝ այն կապելով «Բարսելոնա»-ի և «Ռեալ Մադրիդ»-ի մրցակցության հետ։


 


Leave a comment