https://arm.sputniknews.ru/20261028/hrazdan-cement-gvortsarany-narek-nalbandjanin-vatsharelu-gvortsarqy-tapalvel-e-zlm-108623584.html
«Հրազդան ցեմենտ» գործարանը Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է. ԶԼՄ
«Հրազդան ցեմենտ» գործարանը Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Գործարանի սնանկության գործով կառավարիչը հաշվետվություն է ներկայացրել դատարան և հայտնել է, որ աճուրդը համարվում է չկայացած։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T17:16+0400
2026-10-28T17:16+0400
2026-10-28T17:16+0400
հայաստան
հրազդան
ցեմենտ
գործարան
նարեկ նալբանդյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1743/71/17437192_0:35:1601:935_1920x0_80_0_0_42567820013e1fff00e0d80a57a09884.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Գործարար Նարեկ Նալբանդյանին չի հաջողվել ավարտին հասցնել Հրազդանի ցեմենտի գործարանը ձեռք բերելու գործարքը։ Այս մասին գրում է «Հետքը»։«Eighty Eight» հյուրանոցային համալիրը (նախկին «Գոլդեն փելես»), որը պատկանում է Նալբանդյանին, սեպտեմբերի 3-ին հայտնել էր, որ գործարարը ձեռք է բերել տարիներ շարունակ չգործող գործարանը։Ըստ «Հետքի»` «ԱՄԻՕ» բանկին պատկանող գործարանը սեպտեմբերի 2-ին սնանկության դատարանի աճուրդում վաճառվել էր Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը: Վաճառքի գինը կազմել էր 11 միլիարդ 101 միլիոն դրամ։«2026 թ.-ի հոկտեմբերի 5-ին գործարանի սնանկության գործով կառավարիչը հաշվետվություն է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ աճուրդը համարվում է չկայացած։ Սնանկության դատարանի որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սեպտեմբերի 2-ին կայացած աճուրդի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ հաղթող ճանաչված ընկերությունը չի վճարել 11 միլիարդ 101 միլիոն դրամը։ Այդ ամենից հետո Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը ցանկացել է 3 ամսով վարձակալել գործարանի գույքը, սակայն դատարանը թույլ չի տվել»,– գրում է լրատվամիջոցը։Գործարքը հավանաբար պետք է ֆինանսավորեր պետական մասնակցություն ունեցող «ԱՄԻՕ» բանկը։ Կարելի է ենթադրել, որ բանկը չի տրամադրել համապատասխան վարկային միջոցներ։Հիշեցնենք` հոկտեմբերի 27-ն հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։Ըստ լրատվամիջոցների` գործարարներն անցնում են սնանկացած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գործով, որի հիմնադիրը նրանց մեղադրել է ընկերությունը սնանկացման հասցնելու մեջ։
հրազդան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1743/71/17437192_64:0:1484:1065_1920x0_80_0_0_8f0be69b2bb1f7f8b489096ec62d46e3.jpg.webp
հայաստան, հրազդան, ցեմենտ, գործարան, նարեկ նալբանդյան
հայաստան, հրազդան, ցեմենտ, գործարան, նարեկ նալբանդյան
Գործարանի սնանկության գործով կառավարիչը հաշվետվություն է ներկայացրել դատարան և հայտնել է, որ աճուրդը համարվում է չկայացած։
Ըստ «Հետքի»` «ԱՄԻՕ» բանկին պատկանող գործարանը սեպտեմբերի 2-ին սնանկության դատարանի աճուրդում վաճառվել էր Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը: Վաճառքի գինը կազմել էր 11 միլիարդ 101 միլիոն դրամ։
«2026 թ.-ի հոկտեմբերի 5-ին գործարանի սնանկության գործով կառավարիչը հաշվետվություն է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ աճուրդը համարվում է չկայացած։ Սնանկության դատարանի որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սեպտեմբերի 2-ին կայացած աճուրդի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ հաղթող ճանաչված ընկերությունը չի վճարել 11 միլիարդ 101 միլիոն դրամը։ Այդ ամենից հետո Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը ցանկացել է 3 ամսով վարձակալել գործարանի գույքը, սակայն դատարանը թույլ չի տվել»,– գրում է լրատվամիջոցը։
Գործարքը հավանաբար պետք է ֆինանսավորեր պետական մասնակցություն ունեցող «ԱՄԻՕ» բանկը։ Կարելի է ենթադրել, որ բանկը չի տրամադրել համապատասխան վարկային միջոցներ։
Ըստ լրատվամիջոցների` գործարարներն անցնում են սնանկացած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գործով, որի հիմնադիրը նրանց մեղադրել է ընկերությունը սնանկացման հասցնելու մեջ։