https://arm.sputniknews.ru/20261028/amnn-kvoch-e-arel-vor-navern-aranc-anhrazheshtutjan-chancnen-hvormuzi-neghucvov-108623134.html
ԱՄՆ–ն կոչ է արել, որ նավերն առանց անհրաժեշտության չանցնեն Հորմուզի նեղուցով
ԱՄՆ–ն կոչ է արել, որ նավերն առանց անհրաժեշտության չանցնեն Հորմուզի նեղուցով
Sputnik Արմենիա
Այդ շրջանով անցնող նավերին զինվորականները խորհուրդ են տվել հաշվի առնել երթևեկության բարձր խտությունը։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T17:09+0400
2026-10-28T17:09+0400
2026-10-28T17:09+0400
ամն
նավ
նավահանգիստ
հորմուզի նեղուց
օման
շրջափակում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108256406_0:1:3639:2048_1920x0_80_0_0_574d811b3b7f48d4ceab344181145b47.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի զինվորականները խորհուրդ են տվել չանցնել Օմանի ծոցով և Հորմուզի նեղուցով, եթե դա խիստ անհրաժեշտություն չէ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության ծանուցման մեջ, որը հրապարակել է Համատեղ ծովային տեղեկատվական կենտրոնը (JMIC):Զինվորականները հորդորել են տվյալ տարածքով նավարկող նավերին անցման ժամանակը հաշվարկելիս հաշվի առնել երթևեկության մեծ խտությունն ու շրջափակման ապահովմանն ուղղված գործողությունները։Հրամանատարությունը նշում է, որ զինվորականները կարող են զննել նավերը և հարցաքննել անձնակազմերին, նույնիսկ եթե նավը, բեռը և մեկնման ու ժամանման նավահանգիստները չեզոք են: Դա վերաբերում է նաև առանց բեռի երթևեկությանը։ Ստուգումների նպատակն է պարզել շրջափակման հետ կապված մտադրությունները։Հրամանատարությունը խորհուրդ է տվել անձնակազմերին պատրաստ լինել ամերիկյան ուժերի ցուցումով փոխելու ընթացքը կամ կանգ առնել, ինչպես նաև ունենալ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ստուգման դեպքում ներկայացնելու համար:
ամն
հորմուզի նեղուց
օման
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108256406_455:0:3186:2048_1920x0_80_0_0_acb8ff1412d90ff95995b09ca1277040.jpg.webp
ամն, նավ, նավահանգիստ, հորմուզի նեղուց, օման, շրջափակում
ամն, նավ, նավահանգիստ, հորմուզի նեղուց, օման, շրջափակում
Այդ շրջանով անցնող նավերին զինվորականները խորհուրդ են տվել հաշվի առնել երթևեկության բարձր խտությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի զինվորականները խորհուրդ են տվել չանցնել Օմանի ծոցով և Հորմուզի նեղուցով, եթե դա խիստ անհրաժեշտություն չէ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության ծանուցման մեջ, որը հրապարակել է Համատեղ ծովային տեղեկատվական կենտրոնը (JMIC):
Զինվորականները հորդորել են տվյալ տարածքով նավարկող նավերին անցման ժամանակը հաշվարկելիս հաշվի առնել երթևեկության մեծ խտությունն ու շրջափակման ապահովմանն ուղղված գործողությունները։
Հրամանատարությունը նշում է, որ զինվորականները կարող են զննել նավերը և հարցաքննել անձնակազմերին, նույնիսկ եթե նավը, բեռը և մեկնման ու ժամանման նավահանգիստները չեզոք են: Դա վերաբերում է նաև առանց բեռի երթևեկությանը։ Ստուգումների նպատակն է պարզել շրջափակման հետ կապված մտադրությունները։
Հրամանատարությունը խորհուրդ է տվել անձնակազմերին պատրաստ լինել ամերիկյան ուժերի ցուցումով փոխելու ընթացքը կամ կանգ առնել, ինչպես նաև ունենալ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ստուգման դեպքում ներկայացնելու համար: