Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակո
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 3-4-ը կգործուղվի Մոնակոյի Իշխանապետություն՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների 19-րդ համաժողովին, Սպորտի վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական կոմիտեի լիագումար նիստին, ինչպես նաև հարակից այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նման որոշում այսօր ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ժաննա Անդրեասյանի` Մոնակոյի Իշխանապետություն գործուղման ճանապարհածախսը եւ օրապահիկի ծախսերը կատարվելու են 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Իսկ գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: