«ՏԻՄ ընտրություններն ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը պայմանական անվանում ենք ընդդիմության ճգնաժամ». Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններն ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը մենք պայմանական անվանում ենք ընդդիմության ճգնաժամ: Իսկ ինչ պետք է անի կառավարությունն այդ հարցում, ըստ էության, բացի բարձրաձայնելուց, որևէ բան անել չի կարող»,- արձագանքելով ՔՊ-ական նոր պատգամավոր Էդգար Առաքելյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս թեմայով, կարծում եմ, հանրային քննարկում պետք է լինի, քաղաքական հրապարակային քննարկում, որպեսզի հարցը դառնա հանրային քաղաքական օրակարգ ու, ըստ պատեհության, արձագանք ստանա հանրության որոշակի շրջանակներից կողմից, բայց դա հեշտ խնդիր չէ»,- հավելեց վարչապետը:

 

Leave a comment