Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս միջազգային զարգացման հաստատություններում, առաջին հերթին՝ Արժույթի միջազգային հիմնադրամում և Համաշխարհային բանկում, Աֆրիկայի դերի ամրապնդման օգտին, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան–Աֆրիկա» տնտեսական և հումանիտար ֆորումում։
Պուտինն ընդգծել է, որ այդ կազմակերպությունների բարեփոխումը վաղուց հասունացել է։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ գաղութատիրական դարաշրջանի հետևանքներն Աֆրիկայում զգացվում են մինչ օրս։
– Ռուսաստանն ունի խոշոր գեներատիվ մոդելներ ստեղծելու համար անհրաժեշտ ամբողջական շղթան։ Ռուսաստանը տեխնոլոգիական մրցավազքում ամուր դիրքերով առաջատար է, իսկ մրցակիցները որոշ ոլորտներում ստիպված են հասնելու դերում հայտնվել։
– Վերջին 5 տարվա ընթացքում ԲՐԻԿՍ-ի երկրներին բաժին է ընկել համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 40%-ը։ Այս աճին մասամբ նպաստել են աֆրիկյան պետությունները, մինչդեռ «Յոթնյակի» (G7) ներդրումը կազմել է 30%-ից պակաս։
– Բազմաբևեռ աշխարհի ձևավորումը, իհարկե, հեշտ գործընթաց չէ. այն դիմադրության է հանդիպում այն երկրների կողմից, որոնք պատրաստ չեն ընդունելու այս իրողությունը՝ նրանց, ովքեր սովոր են մտածել գաղութատիրական անցյալի կատեգորիաներով և հարստանալ՝ ընդ որում՝ ֆանտաստիկ կերպով, բառացիորեն ֆանտաստիկ կերպով, ուրիշների հաշվին։