Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման նոր նախագիծ

https://arm.sputniknews.ru/20261028/katarn-iranin-e-nerkajacrel-amn-i-het-hakamartutjan-kargavvorman-nvor-nakhagits-108617338.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/15/103700771_87:0:1420:1000_1920x0_80_0_0_eca18cfe8f148b92f56f89eb14374b4c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կատար, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ

կատար, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ

Բաժանորդագրվել

Գործակալության տվյալներով՝ փաստաթուղթն իրանական կողմին է ներկայացվել հոկտեմբերի 25-ին Թեհրանում կայացած երկկողմ բանակցությունների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Կատարցի միջնորդները Իրանին են փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծը, սակայն Թեհրանն անընդունելի է համարել առաջարկված պայմանները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք պաշտոնյաների։

Գործակալության տվյալներով՝ փաստաթուղթն իրանական կողմին է ներկայացվել հոկտեմբերի 25-ին Թեհրանում կայացած երկկողմ բանակցությունների ընթացքում:

Ի սկզբանե հաղորդվել էր, որ Իրանի իշխանություններն ուսումնասիրում են առաջարկված նախագիծը և մտադիր են մինչև ընթացիկ շաբաթվա վերջ պատասխան տալ: Սակայն ավելի ուշ Reuters-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյային, հստակեցրել է, որ Թեհրանը Դոհայից մի շարք առաջարկներ է ստացել, որոնք անընդունելի է համարում:

Իրանական կողմը նաև ընդգծել է, որ մտադիր չէ զիջումների գնալ ազգային միջուկային ծրագրի հետ կապված հարցերում:

Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց սեփական հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:

Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է:

Leave a comment