Ուղևորատար գնացքներ են բախվել Իսպանիայում

Իսպանիայում երկու ուղևորատար գնացք է բախվել, ինչի հետևանքով կան տուժածներ, գրել են ԶԼՄ-ները

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան Ուրդայում։ Նախնական տվյալներով՝ երկու վագոն դուրս է եկել գծերից և ընկել թմբի վրայից։ Թեև տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ, հաղորդվում է, որ մարդիկ մնացել են գնացքների ներսում։ Մադրիդի և Անդալուսիայի միջև արագընթաց երկաթուղային հաղորդակցությունը խափանվել է։

 

 

 

Leave a comment