Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Քաղաքականություն

28.10.2026 | 12:45

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի բնապահպանական օրակարգը, մասնավոր ներդրումների ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, էներգետիկայի և մասնավոր հատվածի զարգացմանը։

Leave a comment