https://arm.sputniknews.ru/20261028/gerazanc-er-marmnamarzutjan-havaqakany-ampvopel-e-ashkharhi-arajnutjuny-108611987.html
Գերազանց էր. մարմնամարզության հավաքականը ամփոփել է աշխարհի առաջնությունը
Գերազանց էր. մարմնամարզության հավաքականը ամփոփել է աշխարհի առաջնությունը
Sputnik Արմենիա
Հավաքականի մարզիչներն ու մարզիկները ամփոփել են աշխարհի առաջնությունը։ 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T12:38+0400
2026-10-28T12:38+0400
2026-10-28T12:38+0400
մարմնամարզություն
հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա
մարմնամարզության աշխարհի առաջնություն
համլետ մանուկյան
արթուր դավթյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/04/89711085_0:0:3072:1728_1920x0_80_0_0_bcd49742021ed3d77f91388bd145cecb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի աշխարհի առաջնությունում ցույց տված արդյունքը հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գնահատում է գերազանց։ Այս մասին նա հայտարարեց առաջնության արդյունքներն անփոփոխ մամուլի ասուլիսի ժամանակ։Նշենք, որ Հայաստանը մարմնամարզության աշխարհի առաջնությունում 4 մասնակից ուներ, բոլորը հայրենիք վերադարձան մեդալներով՝ 2 ոսկի, 2 բրոնզ։ Չեմպիոնի կոչման արժանացան Համլետ Մանուկյանըև Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Մամիկոն Խաչատրյանն ու Արթուր Ավետիսյանը։«4 մասնակից, 4 մեդալ… նման աշխարհի առաջնություն դեռ չէր եղել։ Անակնկալ էր սա, պարզ ասեմ` երկու մեդալ սպասում էի` Համլետ Մանուկյանից ու Արթուր Դավթյանից, իրենք պատրաստ էին, բայց մյուս երկուսից չէի սպասում»,– ասաց գլխավոր մարզիչը։Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն էլ հավելեց, որ հաղթանակին դժվարությամբ հասավ, հատկապես, Եվրոպայի առաջնության փոքրիկ ձախողումից հետո։Անցած տարվա աշխարհի առաջնության ձախողումից հետո, այս տարվա հաղթանակը սպասված ու կարևոր էր նաև մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի համար։«Մրցակցությունը նժույգ թափերում շատ մեծ էր, աշխարհի ուժեղագույն մարզիկներն էին մասնակցում, բայց այդ օրը մեր օրն էր ու ամեն ինչ ստացվեց»,– ասաց մարմնամարզիկը։Հիշեցնենք` մարմնամարզության աշխարհի առաջնությունն անցկացվեց Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/04/89711085_341:0:3072:2048_1920x0_80_0_0_2b7b44b5a7d21bf4c4321fb91f7bdd00.jpg.webp
մարմնամարզություն, հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա, մարմնամարզության աշխարհի առաջնություն, համլետ մանուկյան, արթուր դավթյան
մարմնամարզություն, հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա, մարմնամարզության աշխարհի առաջնություն, համլետ մանուկյան, արթուր դավթյան
Հավաքականի մարզիչներն ու մարզիկները ամփոփել են աշխարհի առաջնությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի աշխարհի առաջնությունում ցույց տված արդյունքը հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գնահատում է գերազանց։ Այս մասին նա հայտարարեց առաջնության արդյունքներն անփոփոխ մամուլի ասուլիսի ժամանակ։
«4 մասնակից, 4 մեդալ… նման աշխարհի առաջնություն դեռ չէր եղել։ Անակնկալ էր սա, պարզ ասեմ` երկու մեդալ սպասում էի` Համլետ Մանուկյանից ու Արթուր Դավթյանից, իրենք պատրաստ էին, բայց մյուս երկուսից չէի սպասում»,– ասաց գլխավոր մարզիչը։
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն էլ հավելեց, որ հաղթանակին դժվարությամբ հասավ, հատկապես, Եվրոպայի առաջնության փոքրիկ ձախողումից հետո։
«Դժվար էր, բայց սպորտում առանց դժվարության հաղթանակ չի լինում։ Այս բոլոր մեդալները մեր թիմային աշխատանքի արդյունքն էր։ Մենք յուրաքանչյուրս մեզ համար նոր ռեկորդ սահմանեցինք ու ես շատ ուրախ եմ դրա համար»,– ասաց նա։
«Մրցակցությունը նժույգ թափերում շատ մեծ էր, աշխարհի ուժեղագույն մարզիկներն էին մասնակցում, բայց այդ օրը մեր օրն էր ու ամեն ինչ ստացվեց»,– ասաց մարմնամարզիկը։
Հիշեցնենք` մարմնամարզության աշխարհի առաջնությունն անցկացվեց Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։