Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի գործող չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» սենսացիոն պարտությամբ դուրս է մնացել Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից:

1/8 եզրափակիչում Միկել Արտետայի գլխավորած թիմը մրցել է Անգլիայի չորրորդ լիգան ներկայացնող «Ֆլիթվուդի» հետ ու պարտվել հետխաղային 11-մետրանոցներով:

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացել է «Ֆլիթվուդի» հարձակվող Աարոն Լուպալո-Բին: 50-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը: 85-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է «Արսենալի» կիսապաշտպան Մաքս Դոումենը:

Հետխաղային հարվածաշարում «Ֆլիթվուդը» հաղթել է  5:3 հաշվով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Անգլիական լիգայի գավաթի գործող հաղթողը «Մանչեսթեր Սիթին» է:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment