Թվերի հետևում հազարավոր մարդիկ են. Ծառուկյանը` ԵԱՏՄ–ին անդամակցությունը սառեցնելու մասին

https://arm.sputniknews.ru/20261028/tveri-hetevum-hazaravvor-mardik-en-tsarukjany-eatmin-andamakcutjuny-sarecnelu-masin-108609805.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/19/102583125_120:0:1541:1066_1920x0_80_0_0_2bc5b705ba86e8658bf52e9c89566c30.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գագիկ ծառուկյան

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

Ծառուկյանը վստահ է` ԵԱՏՄ-ում զարգանալով պետք է փորձել ՀՀ–ի տնտեսությունը ուժեղացնել՝ լրացուցիչ շուկաների և այլ տեղերից ներդրումների շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ 4 երկրների զեկույցում արտացոլված թվերի հետևում հազարավոր մարդկանց ճակատագրեր են, ու նման վերլուծություն պետք է աներ Հայաստանը, ոչ թե ուրիշները Հայաստանի համար։ Այս մասին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից հերթական ուղերձում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցման հետևանքով տնտեսությանը սպառնացող խնդիրներին։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը զեկույց է հրապարակել` նշելով, որ ԵԱՏՄ երկրներն իրավունք ունեն քննարկելու Հայաստանի մասնակցության կասեցման հարցը։ ԵԱՏՄ անդամ մյուս 4 երկրները` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, Հայաստանից ակնկալում են մինչև 2026 թվականի դեկտեմբեր հստակ որոշում կայացնել ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու հարցում։

«Եթե մեր երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից, կամ կասեցվի անդամակցությունը, վստահ եմ՝ շատերի մոտ լուրջ հարցեր և մտահոգություններ կառաջանան։ Բոլոր նման «տոկոսները»՝ անկման, թանկացման, խոսում են հազարավոր բիզնեսների փակման և սնանկացման վտանգի մասին, տասնյակ հազարավոր ընտանիքների, հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վատացման, բարեկեցության կտրուկ անկման մասին»,– գրել է Ծառուկյանը։

Նա նաև ընդգծել է` եթե Հայաստանը բոլոր հաշվարկներն աներ, ապա դա կխոսեր երկրի ներքին լրջության ու պատասխանատու վերաբերմունքի մասին։ Ըստ Ծառուկյանի` այսօր Հայաստանի իշխանությունը փորձել է խաբել սիրուն ստերով, հեքիաթներով։

Այս հարցի վերաբերյալ 3-րդ տեսանկյունը Ծառուկյանը համարում է հնարավորությունները։ Ըստ գործարարի` զեկույցում արտացոլված թվերը նաև հակառակ կողմն ունեն՝ աշխատելու, զարգանալու լայն հնարավորություններ։ Նրա խոսքով` կարելի է օգտվել դրանից` առանց ԵԱՏՄ-ում ՀՀ–ի համար խնդիրներ ստեղծելու։ Ծառուկյանը վստահ է` ԵԱՏՄ-ում զարգանալով, նոր հնարավորություններ ձեռք բերելով պետք է փորձել մեր տնտեսությունը ուժեղացնել՝ լրացուցիչ շուկաների և այլ տեղերից ներդրումների շնորհիվ։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցում մի քանի հիմնական դրույթ է եղել։ Դրանցից մեկում նշվում էր, որ ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում Հայաստան մատակարարվող գազի գինը կբարձրանա 69% – ով՝ տարեկան 389-ից հասնելով 657 մլն դոլարի, իսկ ՀՆԱ-ն կնվազի 15,6%-ով։ Դրույթներից մեկով էլ նշվում էր, որ ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան 2 անգամ՝ հասնելով տարեկան 1,8 մլրդ դոլարի։ Դա կհանգեցնի նաև 3-րդ երկրների համար գործող հարկման ռեժիմի վերականգնմանը, երկրի զբոսաշրջային ծառայությունների արտահանման 40% անկմանը։ Բացի այդ, միությունից դուրս գալու դեպքում, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կնվազի 55,6 %-ով։

Leave a comment