Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգրեր են նվաճել «Փյունիկը» և «Ուրարտուն»՝ հաջողությամբ հաղթահարելով մրցաշարի հերթական փուլը։
«Փյունիկը» վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ՝ 6։2 հաշվով, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Իր հերթին Ռոբերտ Արզումանյանի գլխավորած «Ուրարտուն» առավելության է հասել Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Անդրանիկի» նկատմամբ։ Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով՝ հօգուտ «Ուրարտուի»։