Քաղաքացին փորձում է նետվել Հաղթանակի կամրջից․ ահազանգ Փրկարար ծառայությունում

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է նետվել Հաղթանակի կամրջից


ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 13-ին, ժամը 23:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից, հաղորդում է Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։


Դեպքի վայրում գտնվող հոգեբանը քաղաքացուն և նրա հարազատին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:


Leave a comment