ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 28-ին COP17-ի շրջանակում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության օրվան նվիրված պանելային քննարկմանը։
Քննարկվել է ագրոպարենային համակարգերի կարևոր դերը բնության պահպանության և կենսաբազմազանության ապահովման գործում։
Անդրադարձ է կատարվել ագրոպարենային ոլորտի զարգացման հնարավորություններին ու առկա մարտահրավերներին, ինչպես նաև բնապահպանական սկզբունքների կիրառման կարևորությանը գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության գործընթացներում։
Ընդգծվել է պետության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համագործակցության անհրաժեշտությունը՝ ագրոպարենային համակարգերի կայուն զարգացումն ապահովելու, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը նպաստելու, պարենային անվտանգությունն ամրապնդելու և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ շոշափելի արդյունքներ գրանցելու նպատակով։