ՔԿ ղեկավարը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ հարցեր

Բաժանորդագրվել

Հատուկ անդրադարձ է կատարվել սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարի ժամանակակից մեթոդներին։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին Վիկտոր Ավիլային: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարի արդի մեթոդներին, տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կատարելագործմանը և իրավապահ համակարգում իրականացվող ընթացիկ բարեփոխումներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արթուր Պողոսյանն ընդգծել է ամերիկյան կողմի հետ արդյունավետ համագործակցությունը, իսկ Վիկտոր Ավիլան վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ու համատեղ ծրագրերի ընդլայնմանը:

Leave a comment