Պլանային աշխատանքներ․ գազ չի լինի հոկտեմբերի 29-ին 10:00-ից մինչև 18:00-ն

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի (ամբողջությամբ) առանձնատների գազասպառողների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների,

 

ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի Ֆ.Թևոսյան փողոցի և Արգել բնակավայրի Երևանյան փողոցի գազասպառողների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Բերքաշատ, Երասխահուն, Տանձուտ բնակավայրերի գազասպառողների,

 

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Ջերմուկ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։

 

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Գազպրոմ Արմենիա

Leave a comment