Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը

Քաղաքականություն

28.10.2026 | 10:34

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով Լիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար Առաքելյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։

ՔՊ-ի ընտրական ցուցակում Ստեփանյանին հաջորդող թեկնածուն Եսթեր Սահակյանն էր։ Սակայն ԿԸՀ-ից տեղեկացրին, որ նա  ինքնաբացարկ է ներկայացրել՝ մանդատից հրաժարվելու հիմքով։

 

Հետևաբար հաջորդ թեկնածուն Էդգար Առաքելյանն է։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment