Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում:

6-րդ խմբի առաջին տուրում հայկական ակումբը մրցել է «Կաունո Ժալգիրիսի» հետ ու պարտվել 0:2 հաշվով: Առաջին խաղակեսում լիտվական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի Վինիսիուս Կարվալյոն:

Հոկտեմբերի 28-ին «Յունիսպորտը» կմրցի «Դիֆերդանժ 03»-ի (Լյուքսեմբուրգ), իսկ հոկտեմբերի 30-ին՝ «Դուկասի» (Հունաստան) հետ: 6-րդ խմբի խաղերն անցկացվում են Լյուքսեմբուրգում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախնական փուլում «Յունիսպորտը» հաղթել էր էստոնական «Տալինին» (5:1), իսլանդական «Ռեյկյավիկին» (14:1) ու գերմանական «Վայլիմդորֆին» (5:2) և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment