Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում քաղաքացին, ենթադրաբար, ինքնասպանություն է գործել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել փրկարարները, պարեկներն ու ոստիկանության ծառայողները, որոնք սկսել են որոնողական աշխատանքներ։
Արդյունքում Սպիտակ քաղաքի Շվեյցարական թաղամասի փողոցներից մեկում հայտնաբերվել է Կարապետ Գ․-ն, որը եղել է առանց իր ավտոմեքենայի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։
Նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ նրա առողջական վիճակին վտանգ չի սպառնում։
Ավելի ուշ տղամարդու ավտոմեքենան հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում։
Դեպքի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, և այժմ պարզվում են դեպքի հանգամանքները։