https://arm.sputniknews.ru/20261027/putinn-u-pezeshqiany-banakcutjunner-en-varel-kremlum-inch-en-qnnarkel-108596955.html
Պուտինն ու Փեզեշքիանը բանակցություններ են վարել Կրեմլում. ի՞նչ են քննարկել
Պուտինն ու Փեզեշքիանը բանակցություններ են վարել Կրեմլում. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
Առանձնազրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T21:22+0400
2026-10-27T21:22+0400
2026-10-27T21:36+0400
տեսանյութեր
տեսանյութ
վլադիմիր պուտին
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108596086_0:0:1920:1080_1920x0_80_0_0_43dabe7f65d18f0b37eafc17108c7bf9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է։ Կրեմլում իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները Իրանի հետ բոլոր համատեղ նախագծերում:Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանն ընդլայնում են փոխադարձ առևտուրը, համագործակցում են հումանիտար և էներգետիկայի ոլորտներում, շարունակվում է «Բուշեր» ատոմակայանի շինարարությունը:Իրանի դեմ ԱՄՆ–ի գործողություններն ապակայունացնում են էներգետիկ շուկաները. ՓեզեշքիանՌուսաստանի ղեկավարը հայտնել է նաև, որ Իրանի նախագահի հետ առանձնազրույցում քննարկել է մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը:Նշենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր մասնակցել է Գազ արտահանող երկրների գագաթնաժողովին:ԱՄՆ–ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմը սպառնում է մեր տարածաշրջանի էկոհամակարգին․ Փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
Путин встретился с президентом Ирана Пезешкианом
Sputnik Արմենիա
Путин встретился с президентом Ирана Пезешкианом
2026-10-27T21:22+0400
true
PT1M02S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108596086_240:0:1680:1080_1920x0_80_0_0_c8a641163c816cf7f27e6b05864ef64c.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, видео, վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան
տեսանյութեր, տեսանյութ, видео, վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան
Առանձնազրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է։ Կրեմլում իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ուզում եմ նշել, որ ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է 10,4%-ով»,-ասել է նա:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները Իրանի հետ բոլոր համատեղ նախագծերում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանն ընդլայնում են փոխադարձ առևտուրը, համագործակցում են հումանիտար և էներգետիկայի ոլորտներում, շարունակվում է «Բուշեր» ատոմակայանի շինարարությունը:
Ռուսաստանի ղեկավարը հայտնել է նաև, որ Իրանի նախագահի հետ առանձնազրույցում քննարկել է մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը:
«Գիտեք` մենք հենց նոր Ձեզ հետ առանձնազրույցում խոսեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Անշուշտ, դա չի կարող անհանգստություն չառաջացնել մեզ մոտ, առաջին հերթին՝ որպես մի երկրի, որը սերտորեն համագործակցում է Իրանի հետ. մենք հարևաններ ենք, բազմաթիվ ընդհանուր շահեր ունենք և ձգտում ենք դրանք բոլորն իրագործել: Հուսով ենք, որ իրավիճակը կզարգանա դրական հունով»– ասել է Պուտինը:
Նշենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր մասնակցել է Գազ արտահանող երկրների գագաթնաժողովին: