Իրանը պատրաստ է ներդրումային նախաձեռնություններ իրականացնել GECF-ի հովանու ներքո։ Ինչպես գրում է rbc.ru-ն, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում՝ Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 8-րդ գագաթնաժողովին։
«Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն անկայունացնում են էներգետիկ շուկաները և հրահրում վտանգավոր գնային ցնցումներ։
Իրանի դեմ իրականացվող ռազմածովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։
Չնայած պատժամիջոցներին՝ մեզ հաջողվել է գազի արդյունահանումը հասցնել մոտ 300 միլիարդ խմ-ի՝ ամուր դիրքավորվելով երրորդ տեղում աշխարհի գազ արդյունահանողների շարքում»,- ընդգծել է Փեզեշքիանը։